Բա՛րև: Ես Պատրիկն եմ,

այս տարի լրացավ 49 ամյակս:

Պատմե՞մ Քեզ մի փոքր իմ մասին.

Իմ պատմության մեջ մեծ ներդրում ունեն ծնողներս.

Դեռ փոքրուց չէի կողմնորոշվում ՝ որն է իմը.

հայրս հացթուխ-հրուշակագործ էր, մայրս՝ ինժեներ-ճարտարապետ:Սիրում էի խառնվել հորս բաղադրատոմսերին ու մորս գծագրերին...

«...Ձեռքիս միշտ հորս թխած թարմ թխվածքներն էին ու մորս գծագրական գործիքները...»

Իմ առաջին գծագիրը

Հիշում եմ դեռ դպրոցական էի, ծնողներս տանը չէին, առաջին անգամ որոշեցի ինքնուրույն կրուասան պատրաստել. մինչ խմորի պատրաստումը թղթին հանձնեցի կրուասանի գծագիրը՝ բարձրություն, երկարություն, խորություն, ամեն ինչ հաշվարկեցի, հետո արդեն անցա բաղադրիչների ընտրությանը: Արդյունքն այնքան լավ էր ստացվել, որ մերոնք էդպես էլ չհավատացին, որ իմ ձեռքի գործն է:

Արդեն 40 տարի է, ինչ նույն ոգեշնչությամբ ստեղծում ու արարում եմ. Հիմա արդեն Արամի փողոցի վրա ունեմ իմ սրճարանը. եկել եմ Քեզ հարևան դառնամ:

Ամեն թխածս հացի, թխվածքաբլիթի ու տորթի մեջ իմ մի մասնիկը կա. ընկերներս էլ միացել են ինձ օգնելու, որ վաղ առավոտ առաքեն թարմ թխած ու անուշաբույր հացը, որ Դու էլ օրդ սկսես Պատրիկի հետ:

Հ.Գ Քո հարևան Պատրիկ...

2019 Created and managed by Baklachoff Collection